Հացահատիկի շուրջ պայմանավորվածությունը կստորագրվի հուլիսի 22-ին Ստամբուլում. աղբյուր

Հացահատիկ
Գործակալության աղբյուրի խոսքով՝ հացահատիկի հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հացահատիկային հարցի շուրջ պայմանավորվածության ստորագրումը կարող է տեղի ունենալ վաղը Ստամբուլում։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
«Կարծես թե ցորենի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, և վաղը Ստամբուլում իսկապես կստորագրվի պայմանավորվածությունը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Ստամբուլում կայացել էին Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների` հացահատիկային հարցի շուրջ բանակցությունները։
Առանց ռուսական հացահատիկի և պարարտանյութի դժվար է լուծել պարենային ճգնաժամը. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։
«Հացահատիկի հարցի» շուրջ համաձայնագրի ստորագրման համար էական խոչընդոտներ չկան․ աղբյուր