Չինական նոր անվարորդ մեքենան շուտով կհայտնվի ճանապարհներին. լուսանկարներ

Մեքենան ստեղծողները պնդում են, որ այն իր ունակություններով համեմատելի է 20 տարվա փորձով վարորդի հետ։
Sputnik
Չինական «Baidu» ինտերնետ-հսկան, միավորվելով «Geely»-ի հետ, 2021 թվականին որոշեց իր ուժերը փորձել ավտոմեքենաների շուկայում։ «Apollo RT6»-ը անվարորդ ավտոմեքենա է, որի վրա կրկնակի քիչ գումար է ծախսվել, քան դրա նախորդի, որը թողարկվել էր մեկ տարի առաջ։
«Apollo RT6»-ը ներկայացվել է «Baidu World 2022» տեխնոլոգիական համաժողովում։ Մեքենայի երկարությունը 4760 մմ է, լայնությունը՝ 1870 մմ, բարձրությունը՝ 1659 մմ։ Չափերով համեմատելի է B դասի մեքենաների հետ, բայց միաժամանակ ի վիճակի է C դասի մակարդակ ապահովել։
Խելացի ավտոմեքենաներ. հայ մասնագետների ստեղծած տեխնոլոգիան կօգտագործեն Ռուսաստանում
Նոր մեքենան համալրված է 38 տարբեր տվիչներով, այդ թվում՝ միլիմետրանոց դիապազոնի վեց ռադարներով, 12 ուլտրաձայնային ռադարով և 12 տեսախցիկով։ Անվարորդ համակարգը ինքնավարության չորրորդ մակարդակ ունի (L4) և, ինչպես կազմակերպությունում են պնդում, իր ունակություններով համեմատելի է 20 տարվա փորձով վարորդի հետ։
«Apollo RT6»-ի սերիական արտադրությունը պետք է սկսվի արդեն մոտ ապագայում, իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսին «Baidu»–ն կսկսի նոր անվարորդների փորձարկումը՝ սեփական «Robotaxi» հարթակի հիմքով։
1 / 8

Լրագրողներն ուսումնասիրում են «Apollo RT6»-ը

2 / 8

«Baidu Apollo»–ն Գուանդուն գավառի Շենչժեն քաղաքի փողոցում

3 / 8

Ինքնավար կառավարմամբ նորագույն էլեկտրական ավտոմեքենա

4 / 8

«Apollo RT6»-ը նախատեսված է լիովին ինքնավար ընթացքի համար՝ հանովի-դնովի ղեկով

5 / 8

«Hesa» ընկերության տվիչը անվարորդ մեքենայի վրա

6 / 8

«Baidu»-ի ներկայացուցչի խոսքով՝ «Apollo RT6»-ը շուտով կդառնա իր անվարորդ մեքենաների պարկի մի մասը

7 / 8

«Baidu Apollo»–ն կանգ է առնում անցումի մոտ

8 / 8

Արտադրողն ավտոմեքենան գնահատել է 250 հազար յուան (շուրջ 37 հազար դոլար)

Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ