Ապրանքներ ներկրողները Հայաստանին պետք է ներկայացնեն ազատ վաճառքի հավաստագիր

Արխիվային լուսանկար
Նման հավաստագրերը կիրառվում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Տարբեր երկրներից ապրանքներ ներկրողները Հայաստանին պետք է ներկայացնեն ազատ վաճառքի հավաստագիր, կառավարության նիստում նման որոշում ընդունվեց։
Նախագծում նշվում է, որ ազատ վաճառքի հավաստագիրը փաստաթուղթ է, որն անհրաժեշտ է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար։ Հավաստագիրը վկայում է, որ արտահանողի մոտ առկա են ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթեր հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի տարածքում շրջանառելու համար։
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
Նման հավաստագրերը կիրառվում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Հայաստանում դրանք մինչև հիմա չեն կիրառվել և ներդրվում են ներկրվող ապրանքների որակի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով։