ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսով է վարակվել

Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահը հիվանդության շատ թեթև ախտանշաններ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի ախտորոշման թեստի պատասխանը դրական է։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Նա պատվաստված է և նաև երկու անգամ բուստեր է ստացել, շատ թեթև ախտանշաններ ունի»,- նշված է հաղորդագրությունում։
Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը։
Իրանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Բայդենի մեղադրանքներին. ԶԼՄ
Ըստ հաղորդագրության` ԱՄՆ նախագահը մեկուսացման ժամանակահատվածում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։
Բայդենը Բեթղեհեմի հայկական եկեղեցում եղել է 30-40 րոպե․ ի՞նչ նվերներ է նա ստացել
Հիշեցնենք, որ 79-ամյա Բայդենն ամբողջությամբ պատվաստվել է՝ ստանալով «Պֆայզերի» երկու չափաբաժին դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ։ Բուստերային Առաջին պատվաստումը նա ստացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ մարտի 30-ին՝ ևս մեկ լրացուցիչ դեղաչափ: