ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հրետանու արկ են հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18։42-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- նշված է հաղորդագրությունում։
Սակրավորներն ականանետի ականը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։