ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT-ի և ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «արագ է փոխում կոշիկները»։
Նա հիշեցրել է, որ Զելենսկին իշխանության եկավ խաղաղություն քարոզող կարգախոսներով և խոստացավ Ուկրաինայում վերականգնել խաղաղությունն ու պահպանել ռուսախոսների իրավունքները։
«Տեսե՛ք` ինչ է ասում այսօր»,- ընդգծել է նախարարը։
Սիմոնյանը հիշեցրել է, որ Զելենսկին դերասան է։
«Դերասան՝ այո՛, Ստանիսլավսկու համակարգով, շատ արագ է կոշիկները փոխում»,- նշել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ այս իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցելն անիմաստ է։ ՌԴ արտգործնախարարը հիշել է արևմտյան քաղաքական գործիչների այն հայտարարությունները, որ Կիևը պետք է հաղթի մարտի դաշտում և առայժմ չպետք է բանակցի, քանի որ ճակատում թույլ դիրքեր ունի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։