Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ԱԹՍ–ների հարձակումը կարող էր տեխնածին աղետի հանգեցնել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հերթական անգամ կոչ է անում ազդեցություն գործել պաշտոնական Կիևի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ուկրաինական կամիկաձե ԱԹՍ–ների հարձակումը միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ չի հանգեցրել կայանի սարքավորումների վնասմանը և տեխնածին աղետի առաջացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Չեն դադարում Կիևի ռեժիմի սադրանքները Ուկրաինայի ատոմային էներգետիկայի օբյեկտների նկատմամբ, որոնք սպառնում են նրանց անվտանգությանը», –այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Միզինցևը:
«Այսպես, 2022 թվականի հուլիսի 18-ին ուկրաինական ազգայնական կազմավորումները «կամիկաձե» տիպի երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված են հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքում գտնվող օբյեկտներին (մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է ԱԷԿ-ի մերձակայքում): Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ դա չի հանգեցրել կայանի սարքավորումների վնասմանը և տեխնածին աղետի առաջացմանը», - ասել է գեներալը։
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա. տեսանյութ
Միզինցևի խոսքով` Ռուսաստանը ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հերթական անգամ կոչ է անում «ազդեցություն գործել պաշտոնական Կիևի վրա և գործուն միջոցներ ձեռնարկել ռադիացիոն-վտանգավոր օբյեկտներում սադրանքներ թույլ չտալու համար»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր