Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ

Դեսպանը բարձր է գնահատել ռուս պատգամավորների ներդրումը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը։ Հատկապես ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը։
Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել ռուս պատգամավորների ներդրումը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման գործում։
Իր հերթին Կոսաչովն ընդգծել է երկու երկրների պատգամավորների մակարդակով հանդիպումների պրակտիկան շարունակելու անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մշակութային և հումանիտար համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում և Ռուսաստանում ապրող ազգային համայնքներին հետագա աջակցության համար պայմաններ ստեղծելու հարցերին։