Ուկրաինական ԶՈւ–ն գնդակոծում է ՌԴ–ի սահմանամերձ տարածքները. Կուրսկի մարզպետ

Ռոման Ստարովոյտ
Գորոդիշչե գյուղում հոսանքի գծեր են վնասվել, բնակիչները զրկվել են էլեկտրաէներգիայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուկրաինան հրետանիով գնդակոծում է ՌԴ սահմանամերձ տարածքները, կրակի տակ է Կրուպեց սահմանային անցակետը։ Տեղեկությունը հայտնում է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Գորոդիշչե գյուղում հոսանքի գծեր են վնասվել, այստեղ լույս չկա։ Գնդակոծությունը շարունակվում է, մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ», – գրել է Ստարովոյտը Telegram–յան ալիքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինան գնդակոծել է Գորլովկան, մեկ մարդ մահացել է, վիրավորների թվում երեխա կա. կադրեր