Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա. տեսանյութ

Զապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ անօդաչուների հարձակումը շարունակվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները գրոհել են Զապորոժիեի ատոմակայանը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաղաքի վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Կիևն այսօր հարվածային ԱԹՍ–ներով գրոհ է ձեռնարկել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ հարձակումներն այս պահին շարունակվում են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր