Թուրքիայի ԶՈւ-ն գնդակոծել է Իրաքի Զախո հանգստավայրը. զոհվել է 6 զբոսաշրջիկ

Իրաք. թուրքական բանակի հարձակումը
Թուրքիայի բանակն ապրիլից Իրաքի հյուսիսում ռազմական գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Իրաքի Քրդստանում` Զախո հանգստավայրում, թուրքական ԶՈւ-ի հրետակոծման հետևանքով 6 արտասահմանցի զբոսաշրջիկներ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններում իր աղբյուրը։
Նշվում է, որ հրետակոծության հետևանքով ևս 26 մարդ է տուժել` հիմնականում զբոսաշրջիկներ արաբական երկրներից։

Այս տարվա ապրիլից Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացնում Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շրջանակում։

Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին և վերսկսվել է 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում։