Սպիտակներն ու սևերը. աշխարհում նշում են Շախմատի միջազգային օրը

Սպիտակները սկսում և հաղթում են։ Այս արտահայտությունը մեզնից շատերը բազմիցս լսել են։ Շախմատը թերևս աշխարհի ամենատարածված մարզաձևն է։
Sputnik
Հուլիսի 20-ին աշխարհում նշվում է Շախմատի միջազգային օրը։ Իր արմատներով այն գնում է հեռավոր 1966 թվական։ Հենց այդ ժամանակ են նշել այդ օրն առաջին անգամ, իսկ տոնի հաստատման նախաձեռնությունը Շախմատի միջազգային ֆեդերացիայինն (ՖԻԴԵ) է, որը հիմնադրվել է ավելի վաղ՝1924 թվականին, բայց հենց հուլիսի 20-ին Փարիզում։
Օրը նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրում։ Այդ օրը ՖԻԴԵ–ի հովանու ներքո տարբեր թեմատիկ միջոցառումներ, մրցումներ և միաժամանակյա խաղի սեանսներ են անցկացվում։
Ոչ պակաս քան 1.5 հազար տարվա պատմություն ունեցող խաղի կանոնները ձևավորվել են XV դարում, այսօր դրանք հայտնի են որպես «դասական»։ Շախմատում կանոնները վերջնական տեսքի եկան XIX դարում, երբ սկսեցին կանոնավոր կերպով միջազգային մրցումներ անցկացվել։
Մեր օրերում ամենահին և իմաստուն խաղերից մեկը ճանաչված ու սիրված է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր ծայրերում։ Բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ շախ ու մատ են անում գրեթե ամեն քաղաքում, գյուղում, թաղամասում և բակում։ Ամենևին պատահական չէ մեր երկրում հատկապես վերջին տարիներին մի շարք երիտասարդ շախմատիստների հայտնվելը, որոնք պատրաստ են գրավելու շախմատային բարձունքները։
Տարբեր տարիներին և տարբեր երկրներում շախմատի ձեռք բերած իրական հանրաճանաչության մասին` մեր ֆոտոշարքում։
1 / 13

Թոշակառուները այգու նստարանին շախմատ են խաղում, Մոսկվա, 1969 թ.

2 / 13

Գնացքի ուղևորները շախմատ են խաղում, ԱՄՆ, 2008 թ.

3 / 13

Տունդրայի բնակիչները շախմատ են խաղում, ՌԽՖՍՀ, 1972 թ.

4 / 13

Շախմատային «մրցաշար» լողավազանում, Բուդապեշտ, 2000թ.

6 / 13

Լայպցիգի բնակիչները շախմատ են խաղում, 1989 թ.

8 / 13

ԽՍՀՄ-ի և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության զինվորները շախմատ են խաղում, Աֆղանստան, 1981թ.

9 / 13

Դայվինգի «Ադրենալին» դպրոցի ուսուցիչները լողավազանում շախմատ են խաղում, Նյուրնբերգ, 1997թ.

11 / 13

Պոխարա քաղաքի բնակիչները շախմատ են խաղում, Նեպալ, 1988 թ.

12 / 13

12. Ավստրալիայում միգրանտների երեխաները սովորում են շախմատ խաղալ, 1970-ական թվականներ

13 / 13

Տարեց մարդիկ շախմատ են խաղում Երևանի փողոցներից մեկում