Սիրիան խզում Է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները. ԶԼՄ

Դամասկոս
Ուկրաինան ավելի վաղ հայտարարել էր, որ խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Սիրիան խզում Է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները Կիևի համանման որոշումից հետո։ Տեղեկությունը հայտնում է «Սանա» գործակալությունը` հղում անելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։
Ըստ հաղորդագրության` Դամասկոսում կարծում են, որ Կիևը հարաբերությունները փաստացի խզել էր դեռ 2018 թվականին, երբ հրաժարվել էր երկարաձգել սիրիացի դիվանագետների վիզաները:
Հիշեցնենք` հունիսի 30-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման։
Կիևը հայտարարել է նաև, որ պատժամիջոցներ է սահմանելու Սիրիայի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։