ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ն այսօր Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել և ոչնչացրել Է գրոհայինների անօդաչու թռչող սարքեր։
«Ռուսական ՀՕՊ միջոցները 22:10–ի սահմանում (տեղի ժամանակով) անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել»,–հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ ՀՕՊ-ի կրակով բազայից 2 կմ հեռավորության վրա ոչնչացվել է գրոհայինների 2 անօդաչու թռչող սարք։
Ավիաբազան գործում է պլանային ռեժիմով։