ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ռուսական ավիացիան Օդեսայի մարզում «Harpoon» հականավային հրթիռային համալիր է ոչնչացրել, որն ԱՄՆ–ն է մատակարարել ուկրաինական զորքերին: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օդեսայի մարզի Ուսատովո բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով «Harpoon» հրթիռային համալիրի արձակման կայանք է ոչնչացվել», - ասել են գերատեսչությունում:
Բացի այդ, մեկ օրվա ընթացքում ՌԴ զինվորականները խոցել են «Գրադ» համազարկային հրթիռային համալիրի 5 դասակ, Դ-20 հաուբիցների 6 հրետանային դասակ և Դ-30 հաուբիցների 9 դասակ, որոնք գտնվել են Կուրախովո, Նովոմիխայլովկա, Կոնստանտինովկա և Գեորգիևկա բնակավայրերի շրջաններում:
ՌԴ մարտական ավիացիան և հրետանին մեկ օրում խոցել են ռազմական կառավարման 7 կետ։
Ոչնչացվել է նաև հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի ութ պահեստ ԴԺՀ–ի Պարասկովիևկա, Կոնստանտինովկա, Արտյոմովսկ շրջաններում, Խերսոնի մարզի Նովովորոնցովկա և Զապորոժիեի մարզի Տերնովատոյե շրջաններում, Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ մեքենայացված բրիգադի 2 պահեստ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրախովո շրջանում:
Ռուսական ավիացիան ուկրաինական զորքերի սպառազինության պահեստ է ոչնչացրել Սոլեդարում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։