ՌԴ զինվորականները ճնշել են ուկրաինական գնդակոծությունը Կուրսկի սահմանամերձ շրջանում

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Կուրսկի մարզի նահանգապետը հայտնել էր «Կրուպեց» միջազգային ավտոմոբիլային անցակետի գնդակոծման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ռուս զինվորականները պատասխան կրակով ճնշել են Կուրսկի մարզի սահմանամերձ տարածքների վրա ուկրաինական գնդակոծությունը, տուժածներ չկան: Այս մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
Ավելի վաղ Ստարովոյտը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի կողմից հրետակոծվում են սահմանամերձ տարածքները, կրակի տակ է հայտնվել նաև «Կրուպեց» ավտոմոբիլային միջազգային անցակետը:
«Մեր զինվորականներն ու սահմանապահները պատասխան կրակով ճնշել են Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումը Ռիլսկի շրջանի սահմանային հատվածում։
Սակայն, նրա խոսքով, էլեկտրահաղորդման գծերի վնասվածքների պատճառով առանց էլեկտրամատակարարման են մնացել երեք բնակավայրեր։ Ներկայումս կատարվում են վերանորոգման աշխատանքներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր