ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իրանին խորհուրդ չի տալիս ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայում և Թեհրանում ավելի վաղ հերքել էին ԱՄՆ վարչակազմի պնդումները գործարքի նախապատրաստման մասին, որի արդյունքում հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր կարող էին ուժեղացնել ՌԴ զորքերը, որոնք գործում են Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակում:
«Մենք Իրանին խորհուրդ չէինք տա անել դա։ Մենք կարծում ենք, որ դա իսկապես վատ միտք է։ Եվ ես դրանով կսահմանափակվեմ»,–ասել է Օսթինը ասուլիսի ժամանակ։
ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ կողմերն, իբր, քննարկում են շուրջ 300 անօդաչուների ձեռքբերումը, և արբանյակային լուսանկարներ էին հրապարակել, որոնցում, նրանց պնդմամբ, պատկերված է իրանական տեխնիկայի ցուցադրությունը ռուսական պատվիրակությանը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անօդաչու սարքերի մատակարարման հարցը չի քննարկել ո՛չ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ո՛չ էլ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ: