Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Ալեքսանդր Ավետիսյանը. Արխիվային լուսանկար
Վարչապետը հասարակական հիմունքներով խորհրդական ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի. նա Ալեքսանդր Ավետիսյանն է։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։
«Ալեքսանդր Ավետիսյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,–նշված է որոշման մեջ։
Ալեքսանդր Ավետիսյանը 1996թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 1993-1996թթ. թղթակցել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» և մի շարք այլ պարբերականների:
2018թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Իմ քայլը» դաշինքից։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: