Խարբերդ գյուղում ավտոցիստեռն է այրվել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Բժիշկներն այրվածքներ ստացածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։
Մասնավորապես, ժամը 13:31-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի այրվել է «GAZ-53» մակնիշի բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը:
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել 14:07-ին: