ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ կամավորների է հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Դիվանագիտական առաքելությունը հայտնում է, որ կամավորները կարող են ներգրավվել ԱՄՆ–ի` անհետ կորած քաղաքացիներին փնտրելու, ինչպես նաև բանտում կամ հիվանդանոցում գտնվողներին այցելելու համար:
Բացի այդ, նրանք դեսպանատան անունից օգնություն կցուցաբերեն դժվարությունների մեջ հայտնված հայրենակիցներին:
Դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։