Դավթյանը Երևանի բնակչին պարգևատրել է սպանությունը կանխելու և մի կնոջ կյանք փրկելու համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով
Տղամարդը փորձել է կտրել կնոջ պարանոցը, սակայն քաղաքացին կանխել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով, տեղեկանում ենք դատախազությունից։
Դեպքը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 17-ին. ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում ոմն Մ. Մկրտչյան մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին և կենցաղային հարցերի շուրջ վիճել հետը։ Տղամարդը բռնել է կնոջ պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին: Քաղաքացի Արայիկ Անանյանը միջամտել է դեպքին, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը թողել է դեպքի վայրում և փախուստի դիմել: Այնուհետև տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել: Տղամարդը կալանավորված է:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով
Դավթյանը շնորհակալություն է հայտնել դեպքին միջամտած Անանյանին` ընդգծելով քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: