Ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը. ի՞նչ է սպասվում տեսանելի ապագայում»

Թաթուլ Մանասերյան
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատասխանի շատերին հետաքրքրող հարցերին։
Sputnik
Տարվա առաջին ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 10,2 տոկոսով։ Ինչպես նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները, ՀՀ-ն ԵԱՏՄ տնտեսական աճի առաջատարն է։
Միաժամանակ, ինչպես ներմուծողները, այնպես էլ արտահանողները դժգոհում են դրամի կտրուկ ամրապնդումից՝ կանխորոշելով երկար տարիների ընթացքում դժվարությամբ նվաճած շուկաների կորուստը։
Իսկ ժողովուրդն աճող տագնապով հետևում է դոլարի անկմանն ու գների թռիչքին։
Այսպիսով, ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, ինչի՞ սպասեն երկրի քաղաքացիները տեսանելի ապագայում: Հունիսի 21-ին` ժամը 10: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում շատերին հետաքրքրող այս հարցերին կփորձի պատասխանել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։