Արարատի մարզում մայրը մաքրություն անելիս ընկել է 2 տարեկան տղայի վրա, փոքրիկը մահացել է

Հիվանդանոց
Մայրը մաքրություն է արել դպրոցում։ Սեղանը, որի վրա կանգնած է եղել կինը, կոտրվել է, և նա ընկել է որդու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում ողբերգական դեպքի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
38-ամյա կինը հուլիսի 7-ին Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում մաքրություն է արել, և սեղանը կոտրվել է, մայրն ընկել է իր երեխայի վրա։
Փոքրիկը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, այնտեղից ոստիկանությանը հայտնել են, որ երեխան գանգուղեղային վնասվածք է ստացել, կոմայի մեջ է։ Նույն օրը երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն. 2 տարեկան Է․Թ․-ն երեկ մահացել է։
Դեպքի առթիվ ՔԿ–ն քրեական վարույթ է նախաձեռնել։
Արարատի մարզում 1-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել. նա մահացել է