ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խոստացել են Ուկրաինային 20 հատ HIMARS տրամադրել

Ամերիկյան օգնության հերթական փաթեթում, որը կներկայացվի այս շաբաթ, ևս չորս նույնանման ՀԿՌՀ կընդգրկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պարտավորվել են Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրել, 12-ն արդեն փոխանցվել է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին:

«Այսօրվա դրությամբ մենք Ուկրաինային 12 HIMARS ենք փոխանցել։ Դա մի մասն է այն ավելի քան 20-ից, որոնք խոստացել են Միացյալ Նահանգներն ու մեր դաշնակիցները»,- ասել է նա լրագրողներին` Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրների չորրորդ հանդիպման ավարտին:

Ամերիկյան օգնության հերթական փաթեթում, որը կներկայացվի այս շաբաթ, ևս չորս նույնանման ՀԿՌՀ կընդգրկվի։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որը Միլիի հետ մասնակցել է ասուլիսին, հայտնել է, որ կայանքները փոխանցվում են մինչև 80 կիլոմետր հեռահարությամբ կառավարվող ռեակտիվ արկերի հետ միասին:
ԱՄՆ-ն դեռ չի ցանկանում HIMARS-ի համար ավելի քան 80 կմ հեռահարությամբ արկեր փոխանցել Ուկրաինային. Օսթինը կարծում է, որ ներկայիս զինամթերքի հնարավորությունները միանգամայն բավարար են:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր