Այվազովսկու կտավը երկարատև վերականգնումից հետո կրկին ցուցադրության է հանվել

Կտավի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Դիլիջանի արվեստի պատկերասրահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտավը երկար վերականգնումից հետո կրկին կցուցադրվի պատկերասրահում։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Մոսկվայի տունը։
Հովհաննես Այվազոսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտավը
Նշվում է, որ կտավի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Դիլիջանի արվեստի պատկերասրահում։ Այս տարի լրանում է կտավի 135–ամյակը։
«Քրիստոսն ու աշակերտները» կտավը Այվազովսկին ավարտել է 1887 թվականին։Այն միավորում է նկարչի սիրելի ծովն ու Աստվածաշունչը։
Կտավում նկարիչը պատկերել է Աստվածաշնչից մի դրվագ, երբ Հիսուս Քրիստոսն աշակերտների հետ նավի մեջ է, իսկ ծովը`փոթորկված։
Հովհաննես Այվազոսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտավը