ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 7181 տրանսպորտային միջոց։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 668 տրանսպորտային միջոց, 2020 թվականին` 2155, 2021 թվականին` 6645։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 17-ին Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է մաքսային արտոնություն, որը գործելու է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: