Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ու անվտանգության միջավայրի կայունացման ջանքերը:

Նրանք մտքեր են փոխանակել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների և նախաձեռնությունների վերաբերյալ:
Բարձր ենք գնահատում քաղաքական երկխոսությունը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին