Մեկ ամսում ՀԿԵ–ն կրկնակի շատ ուղևոր է փոխադրել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում

Ուղևորներ
Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 14-ին մեկնարկած ուղևորափոխադրումների ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը միջազգային հաղորդակցությունում փոխադրել է 7007 ուղևոր: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այդ թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը (3218)»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՀԿԵ–ի` ուղևորներից 3832-ը օգտվել են Բաթումի միջազգային գնացքի ծառայությունից, 3175-ը՝ Թբիլիսիի:
Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք՝ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը իրականացվում է շաբաթական հինգ օր, իսկ Երևան-Բաթում-Երևան ուղևորափոխադրումը գործում է շաբաթական երկու օր:
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով շատ է 2021 թվականի ցուցանիշից։
ՀԿԵ-ն այս տարի արդեն 1.5 միլիոն տոննա բեռ է փոխադրել