Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ին

Ուսանողներ
Փաստաթղթերի ընդունման համար համակարգը ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար բաց կլինի մինչև օգոստոսի 3-ը, իսկ ոչ ոլորտայինների համար` մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-23 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից։ Համակարգում ներկայացված կլինեն ՀՀ բոլոր քոլեջներն ու ուսումնարանները»,–ասված է հաղորդագրությունում։
Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18։00-ն։
Հեռակա ուսուցման ընդունելությունը նույնպես այսուհետ կիրականացվի միասնական համակարգով
Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար քննություն է նախատեսված, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:
Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը: