Մեկնարկել է բուհերի ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը

Արխիվային լուսանկար
Բուհերի թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Այսօր ժամը 18։00-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը, տեղեկությունը հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
«Հենց այդ ժամից էլ կարող եք հայտագրվել լրացուցիչ մրցույթին՝ արդեն հանձնած քննություններից ունեցած դրական միավորներով: Մրցույթի լրացուցիչ փուլում կարող եք հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ հանձնված երկու քննություններին համապատասխան: Հայտագրման ավարտը հուլիսի 26-ի ժամը 18։00-ն է»,–գրել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Ի դեպ, թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ–ն ավելի վաղ հայտնել էր` Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել, իսկ վճարովի համակարգից` ավելի քան 15 000-ը։