ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան
© Photo : official site of MFA of RA
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպումից հետո հայտարարություններ կանեն ԶԼՄ–ների համար։