Կիևը կորուստները լրացնելու համար բռնի ուժով հավաքագրում է քաղաքացիներին. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զինված ուժերը զգալի կորուստներ են կրել Սոլեդարի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները, որոնք գործում են Սոլեդարի ուղղությամբ, բռնի ուժով հավաքագրում են տեղի բնակիչներին, առգրավում նրանց տրանսպորտային միջոցները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Որպեսզի լրացնեն անձնակազմի և տեխնիկայի կորուստները, որոնք կրել են ուկրաինական զինված ուժերի՝ Սոլեդարի ուղղությամբ գործող 66-րդ և 72-րդ մեքենայացված, 58-րդ մոտոհետևակային և 10-րդ լեռնագրոհային բրիգադները, բռնի հավաքագրում են Արտյոմովսկ, Չասով Յար, Սոլեդար, Ձերժինսկ և այլ մոտակա բնակավայրերի բնակիչներին»,– ասված է հաղորդագրությունում։
Ուկրաինացի զինծառայողների վրա մանրէաբանական փորձեր են կատարվել. Կոսաչև
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր