ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուինսթոն Չերչիլի գրքերի առաջին հրատարակությունները որպես հրաժեշտի նվեր փոխանցել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Տեղեկությունը հայտնում է «Sky News» հեռուստաալիքը։
Նա հրաժարականի դիմումից հետո այսօր վերջին հանդիպումն է անցկացրել կառավարության հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ գրքերի գնմանը մասնակցել են կառավարության բոլոր անդամները:
Հատկանշական է, որ Ջոնսոնի ստացած գրքերից մեկը, որը հրատարակվել է 2014 թվականին, նվիրված է հենց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կյանքին («Չերչիլի գործոնը. ինչպես մեկ մարդը փոխեց ամբողջ պատմությունը»):
Հիշեցնենք` Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել էր 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Նա պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակվի։