ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Յակուտսկ քաղաքը պատված է խիտ ծխով, օդում քիմիական նյութերի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է միանգամից երեք ցուցանիշներով: Այս մասին հայտնում է Ռոսպոտրեբնադզորի Հանրապետական վարչությունը։
Հանրապետության կառավարությունն իրավիճակը կապում է հարևան Խաբարովսկի երկրամասից եկած բնական հրդեհների առաջացրած ծխի հետ:
Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ այսօր հանրապետության ութ շրջաններում և Յակուտսկ քաղաքում 69 անգամ օդի նմուշառում է արվել։
«Հետազոտությունների արդյունքներով` Յակուտսկ քաղաքում առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում է հայտնաբերվել երեք ցուցանիշներով»,- զեկուցել են մամուլի ծառայությունում:
Օդերևութաբանները մեկ շաբաթվա ընթացքում անտիցիկլոնի մուտք են կանխատեսում։ Տեղումները կարող են ցրել թանձր ծուխը: