ՀՌՕ–ի օդաչուները ուսումնական առաջադրանքներ են կատարել Հայաստանի երկնքում

ՄիԳ-29
Ուսումնավարժական թռիչքներում մոտ 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա է ներգրավված եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ավիացիոն խմբի զինծառայողները Հայաստանում ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՄիԳ-29 օպերատիվ–մարտավարական ավիացիայի ինքնաթիռներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զինծառայողները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով (մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», թեքադարձեր, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ, Նեստերովի հանգույց, «կոբրա», «զանգ» և այլն)։
Բացի այդ, անձնակազմերը թռիչքներ են մշակել տարբեր բարձրություններում ցերեկային և գիշերային ժամերին, լեռներում, հղկել են սարքերով վայրէջքները, խոցման միջոցներից խուսափելու տարաշարժերը։
Հարվածային Մի-8ՄՏՎ և Կա-52 ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել ՀՀ-ի երկնքում
Մշակվել է նաև թռիչքներն ու թռիչքային հերթափոխ ապահովող ստորաբաժանումները ղեկավարող խմբերի հետ փոխգործակցությունը։
Ուսումնամարզական թռիչքներում ՀՌՕ–ի ավելի քան 140 զինծառայող, ինչպես նաև մոտ 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա է ներգրավվել։
ՀՌՕ–ի ավիացիան բարդ տարրեր է մշակել Հայաստանի երկնքում