ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ՝ իր առաքելությունն իրականացնելու, տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»։
Նշվում է, որ հուլիսի 18-ին կայացել է Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 10-րդ խմբի հերթափոխը:
«Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների` 10-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայ բժիշկների և ականազերծողների հերթական խումբը մեկնել է Հալեպ
Հիշեցնենք, որ Սիրիայում առաքելություն իրականացնող ականազերծողները մինչև հուլիսի 4-ը մաքրել և իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք։ Բացի այդ, հայտնաբերել են ավելի քան 900 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։