ԱՄՆ-ում շուրջ 90 հրդեհ է մոլեգնում շոգի պատճառով

Հրդեհ
Ամերիկացի օդերևութաբանները չոր եղանակ և ուժեղ քամիներ են կանխատեսում, որոնք ավելացնում են հրդեհների վտանգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի 12 նահանգում շուրջ 90 խոշոր հրդեհ է մոլեգնում սաստիկ շոգի, չոր եղանակի և քամու պատճառով: Տեղեկությունը հայտնում է axios.com-ը։
Ըստ կայքի` սպասվում է, որ ԱՄՆ-ի հարավում գրանցված շոգն այս շաբաթ կտարածվի դեպի հարավ-արևելք, բայց որոշ նահանգներում ամպրոպ, կարկուտ ու փոթորիկ կգրանցվի:
«Վտանգավոր շոգն այս շաբաթ կտարածվի ԱՄՆ-ի մեծ մասի վրա, այժմ ավելի քան 100 միլիոն մարդ նախազգուշացումներ է ստանում շոգի պատճառով բարձր վտանգի մասին», - ասված Է ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսման մեջ:
Ծառայությունն այսօր վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարել Տեխաս նահանգում, որտեղ հրդեհներն արդեն ավելի քան 200 հեկտար տարածք են ընդգրկել:
Վերջին մեկ շաբաթում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ. ԱԻՆ