ԱՄՆ հրթիռային հածանավը Հելսինկիի նավահանգիստ է մտել

Ամերիկյան հածանավ. Արխիվային լուսանկար
Կախված առաջադրանքից՝ նավը կարող է մինչև 56 թևավոր Tomahawk հրթիռներ կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ ՌՕՈւ–ի USS Arleigh Burke հրթիռային հածանավը Հելսինկիի նավահանգիստ է մտել։ Այս մասին գրված է Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպանության Twitter–յան էջում։
«Բարի վերադարձ USS Arleigh Burke։ ՆԱՏՕ–ի մեր ապագա դաշնակիցի հետ համատեղ աշխատանքի մեր հակվածության ևս մեկ ցուցադրում», – գրված է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հածանավը Ֆինլանդիայի մայրաքաղաքի նավահանգիստ էր այցելել 2021 թվականի նոյեմբերին։
ՌԻԱ Նովոստիի տեղեկությունների համաձայն` կախված առաջադրանքից՝ նավը կարող է մինչև 56 թևավոր Tomahawk հրթիռներ կրել։ Անձնակազմի քանակը մոտ 330 է։
Հունիսի 29-ին ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ պաշտոնապես Ֆինլանդիային և Շվեդիային հրավիրեցին միանալ դաշինքին։ Ներկա պահին նրանց հայտերը վավերացնել են Հյուսիսատլանտյան դաշինքի 30 անդամ երկրներից 15-ը։