Ակնկալում ենք, որ հացահատիկի թեմայով բանակցությունները մոտ ապագայում կշարունակվեն. Պեսկով

Հացահատիկ
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի ուկրաինական հացահատիկը դուրս գա համաշխարհային շուկաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմն ակնկալում է, որ մոտ ժամանակներս կշարունակվեն ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցերով քառակողմ բանակցությունները, Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ բանակցությունները կշարունակվեն։ Մենք արդեն հայտնել ենք, որ այդ բանակցություններում ռուսական կողմից ռազմական պատվիրակություն է մասնակցում։ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ պարենային ճգնաժամի խնդրի լուծման հարցում, որը ոչ թե հասունանում է, այլ արդեն իսկ հասունացել է ամբողջ աշխարհում։ Եվ մենք ևս մեկ անգամ կրկնում ենք`այդ ճգնաժամի պատճառը ո՛չ Ուկրաինայում տիրող իրավիճակն է, ո՛չ էլ ուկրաինական հացահատիկը. այն ընդամենը մի մասնիկն է»,- ասել է Պեսկովը։
«Հացահատիկի հարցի» շուրջ համաձայնագրի ստորագրման համար էական խոչընդոտներ չկան․ աղբյուր
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի ուկրաինական հացահատիկը դուրս գա համաշխարհային շուկաներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում տեղի է ունեցել քառակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։