Վիդեոբլոգեր, դիջեյ, SMM գործակալության սեփականատեր Քսենյա Դուկալիսը դարձել է Քսենյա Սոբչակի «Զգուշացե՛ք. Սոբչակ» YouTube–յան շոուի հերոսը։ Հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել է աշխատավարձի, Ռուսաստանի նկատմամբ սիրո թեմաներին, ինչպես նաև որոշ մանրամասներ բացահայտել գործարար Դավիթ Նազարյանի հետ իր սպասվող հարսանիքից։
Քսենյայի խոսքով` հարսանիքը կայանալու է օգոստոսին Հայաստանում. «Մենք տուն եկանք, իմ ընտրյալը բացեց դուռը և մեզ դիմավորելու եկավ կատուն։ Ես նրան միանգամից գրկեցի, սկսեցի շոյել, պարզվեց նրա վզից մատանի է կապված։ Այդպես նա ինձ առաջարկություն արեց, մենք զանգահարեցինք ծնողներին և ֆեյսթայմով կոնյակ խմեցինք միասին։ Հարսանիքը կկայանա օգոստոսի 19-ին փեսացուիս հարազատ երկրում` Հայաստանում»։
Փետրվարին աղջիկը հետևորդներին հայտնել էր, որ մտադիր է ամուսնանալ և ցույց էր տվել իր նշանդրեքի շքեղ մատանին։
Սակայն հայտնի վիդեոբլոգերն իր անձնական կյանքը միշտ գաղտնի էր պահում։ Քսենյան բազմիցս ասել է, որ ընտրյալ ունի։ Բայց դա միակ բանն էր, ինչ գիտեին բաժանորդները։ Ոչ ոք չէր տեսել խորհրդավոր երիտասարդի լուսանկարները և չգիտեր նրա անունը։ ԶԼՄ–ներին այնուամենայնիվ հաջողվել է բացահայտել տղայի առեղծվածային ինքնությունը։
Քսենյա Դուկալիսի փեսացուն գործարար, «Վյազնիկի Էներգիա» և «Մարսովո պոլե» ՍՊԸ–ների հիմնադիր Դավիթ Նազարյանն է։
Ռուսական մամուլի համաձայն` տղան ծնվել է Վլադիկավկազում 1986 թվականին։ Գործարար է, մի քանի ընկերությունների սեփականատեր և հիմնադիր, նա բավական գաղտնի կենսակերպ է վարում։ Նրա եկամուտների աղբյուրը կաթսայատներն են։
Ինչ վերաբերում է Քսենյային, ապա վերջին տարիների նա հայտնի դարձավ «Նուրբ խմբագիր» («Нежный редактор») YouTube–յան ալիքով հեռարձակվող «Ընկերուհիներ» («Подруги») շոուին մասնակցելու շնորհիվ։ Հաղորդումը նա վարում է Տատյանա Մինգալիմովայի, Կարինա Իստոմինայի և Տանյա Ստարիկովայի հետ։