ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինծառայողների վրա մանրէաբանական փորձեր են կատարվել, ինչի մասին անուղղակիորեն կարող է վկայել նրանց արյան մեջ այնպիսի նյութերի առկայությունը, որոնք բնորոշ են ուկրաինացիների համար ատիպիկ համարվող հիվանդություններին։ Նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդի փոխխոսնակ, Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեության հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Կոսաչևը:
«Գերության մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողների արյան անալիզի վերլուծությունը փաստում է, որ մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև ատիպիկ նյութերի առկայությունը մի քանի անգամ գերազանցում է նորմերը»,–ասել է Կոսաչևը։
Նրա խոսքով` դա նշանակում է, որ ուկրաինացի զինծառայողների վրա փորձեր են կատարել, և որ Ուկրաինայի տարածքում ծայրահեղ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հետ կապված փորձարկումներ են անցկացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։