Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը

Տիգրանը զոհվել է Հադրութում, տեղեկություն նրա մասին ծնողները չեն ունեցել 2020–ի հոկտեմբերի 11-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Տիգրան Շահբարյանի քույրը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը։
Նա նշել է, որ փոքրիկին Լուսին են անվանել։
Տիգրանը ծնունդով Արցախից էր` Մարտունու Ճարտար գյուղից, սակայն 1 տարեկան է եղել, երբ ընտանիքով Երևան են տեղափոխվել։
Պարտադիր զինվորական ծառայության մեկնելիս, սակայն, վիճակահանության ժամանակ Տիգրանին բաժին էր ընկել Արցախում, ու հենց Մարտունու շրջանում ծառայել։ Պատերազմի առաջին օրվանից տղան ամեն օր զանգել է տուն ու խոսել ծնողների հետ, սակայն վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 10-ին։
Տիգրանի և զինակից ընկերների զոհվելու մասին տեղեկությունը ստացել են նոյեմբերի 24-ին։ Տղաները զոհվել են Հադրութի մատույցներում։
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան