Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Նիդերման

Տեղազննման արդյունքում Տեր-Պետրոսյանի տանը ռումբ չի հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հայտնել ենք, որ երեկ ահազանգ է ստացվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված։ Առաջին նախագահի տուն էին ժամանել ոստիկանները, կինոլոգներն ու փրկարարները։
«Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման»,- գրել է Կոստանյանը։
Հավելենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ահազանգը կեղծ էր։