Սիրիայի բանակն ամրապնդում է դիրքերը Թուրքիայի սահմանին գտնվող քաղաքներում

Զինծառայողներ
Թուրքիայի իշխանությունները բացահայտ պատրաստվում են ռազմական գործողության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սիրիայի զինված ուժերն ամրապնդել են դիրքերը Թուրքիայի սահմանին գտնվող երկու քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում է «Սանա» գործակալությունը։
«Երկրի կայունությունն ու անվտանգությունը ուժեղացնելու համար Սիրիայի բանակի ստորաբաժանումներն ամրապնդել են իրենց դիրքերը Այն Իսա և Այն ալ-Արաբ քաղաքներում»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։
ՌԴ–ն չի խանգարի Սիրիայի հյուսիսում սպասվող գործողություններին. Չավուշօղլու
Դամասկոսը բազմիցս ասել է, որ անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
Քուրդ զինյալները Ռուսաստանին և ԱՄՆ-ին հորդորում են «սանձել» Թուրքիային