Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2 սանտիմետրով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է վերջին տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.69 մետր։ Տեղեկությունը հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ներկայիս ցուցանիշն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սանտիմետրով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սանտիմետրով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676 մլն. մ³։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան երեկ գրել էր` Սևանա լիճը կրկին կանաչել է և գարշահոտություն է տարածվում։ Նախորդ տարիներին էլ նույն խնդիրը եղել է։ Լիճը բավական նկատելի սկսել էր ծաղկել 2018 թվականի ամռանը։ Հաջորդ տարիներին նույնպես խնդիրն ի հայտ է եկել։
ՌԱԴԻՈ
Ե՞րբ կերևա Սևանա լճի ծաղկման դեմ միջոցառումների արդյունքը