Փաշինյանն ընդունել է Նարիշկինին. քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, տեղեկանում ենք Փաշինյանի աշխատակազմից։
«Փաշինյանը նշել է, որ Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այս տարի նշվում է 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին
Նարիշկինը նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: