Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցեր է քննարկել ՌԴ վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:
Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել էին Մինսկում։ ՌԴ վարչապետն ընդգծել էր, որ Ռուսաստանը բարձր է գնահատում եղբայրական Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունները: Նա նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերն է, և ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար։