ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Microsoft ընկերությունը կատարում է Պենտագոնի և հատուկ ծառայությունների պատվերը Ուկրաինայի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու և նրան ամեն տեսակ «թվային ինքնիշխանությունից» զրկելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը՝ մեկնաբանելով Microsoft-ի զեկույցը, որում ընկերությունը Ռուսաստանին մեղադրում է կիբեռհարձակումների մեջ։
«Microsoft-ը Պենտագոնի և հատուկ ծառայությունների պատվերն է կատարում Ուկրաինայի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու և նրան ցանկացած «թվային ինքնիշխանությունից» զրկելու համար։ Ըստ էության, ընկերությունն ինքն է դա խոստովանել հիշյալ զեկույցում»,-հայտարարել է նա։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարի խոսքով՝ Microsoft-ի սպառնալիքների վերլուծության կենտրոնը, թաքնվելով անվտանգության ամրապնդման հարցում օգնելու խոստումների հետևում, Ուկրաինայի իշխանություններին համոզել է հեռավար հասանելիություն տրամադրել իրենց ցանցերին: