Լևոն Արոնյանը հաղթել է շախմատի օնլայն մրցաշարում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
FTX Road to Miami-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը նվաճել է արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում նա մրցեց չինացի Յի Վեյի հետ ու երկու սեթում էլ հասավ հաղթանակի։
Եզրափակիչի երկրորդ օրը Լևոն Արոնյանը երեք պարտիայում տարավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի։
Հուլիսի 16-ին անցկացված առաջին սեթում Լևոն Արոնյանն առավելության էր հասել 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասել էր հաղթանակի։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3:1: Յի Վեյը 2,5:0,5 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիչարդ Ռապորտին։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն էր, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։