Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու Թեհրանի գագաթնաժողովում, որին մասնակցելու է Պուտինը

Վլադիմիր Պուտին
Պուտինը Իրան կմեկնի հուլիսի 19-ին ՝ մասնակցելու Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը նվիրված եռակողմ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Իրանում կայանալիք գագաթնաժողովում, որին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախատեսվում է քննարկել Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախի վերջնական վերացման միջոցառումները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է քննարկել միջազգային ահաբեկչության օջախի վերջնական վերացման, միջսիրիական խաղաղ գործընթացի խթանման և հումանիտար խնդիրների լուծման, ներառյալ հետհակամարտային խնդիրների լուծման հարցը»,- ասված է հաղորդագրությունում։
Քուրդ զինյալները Ռուսաստանին և ԱՄՆ-ին հորդորում են «սանձել» Թուրքիային
Հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալու են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ բանակցությունները՝ նվիրված Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը։
Սիրիայի բանակն ամրապնդում է դիրքերը Թուրքիայի սահմանին գտնվող քաղաքներում